Պորտուգալացի կիսապաշտպան Լուիշ Նանին մարզական կարիերան կշարունակի թուրքական «Ֆեներբահչե»-ում։
Թուրքական ակումբի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ համաձայնություն է ձեռք բերվել 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում։ Տրանսֆերի արժեքը չի հրապարակվում։
Կիրակի օրը Նանին կտեղափոխվի Ստամբուլ՝ անցնելու բուժզննում ու համաձայնեցնելու անձնական պայմանագրի վերջին մանրամասները։
Հիշեցնենք, որ Նանին 2014/15թթ մրցաշրջանում վարձակալական հիմունքներով հանդես եկավ Լիսաբոնի «Սպորտինգ»-ում։