Իտալական «Միլան»-ի բաժնետեր Սիլվիո Բեռլուսկոնին հուսով է, որ Կարլո Անչելոտին, ով հեռացվել է Մադրիդի «Ռեալ»-ից, կհամաձայնի գլխավորել «Միլան»-ը:
«Հուսով եմ` Անչելոտին կվերադառնա «Միլան»: Պատրաստ ենք խոշոր գումարներ տրամադրել նրան: Հավանականությունը, որ նա կդառնա թիմի հաջորդ մարզիչը, բավականին բարձր է: Հավատացեք ինձ, ես ու Ադրիանո Գալիանին միակը չենք, ովքեր ցանկանում են տեսնել Անչելոտիի վերադարձը:
Ակումբի բոլոր երկրպագուները, որոնց հետ զրուցել եմ, համակարծիք են, որ դա լավագույն տարբերակն է մեզ համար»,- հայտարարել է Բեռլուսկոնին: