ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը մեկնաբանել է ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի կոչերը, որպեսզի շվեյցարացին հեռանա պաշտոնաից:
«Ատելության այս մթնոլորտը ՈւԵՖԱ-ի մեկ անձից չի բխում, այլ ամբողջ կազմակերպությունից, որը չի կարողանում հաշտվել այն մտքին, որ 1998 թվականին ես նախագահ դարձա: Կներե՞մ արդյոք Պլատինիին` հրաժարականիս վերաբերյալ պահանջների և կոչերի համար: Ես ներում եմ բոլորին, բայց ոչինչ չեմ մոռանում»,- Marca-ն մեջբերում է Բլատերի խոսքերը:
Հիշեցնենք`ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունների նախօրեին ձերբակալվել են կազմակերպության մի քանի պաշտոնյաներ: Նրանց կոռուպցիոն գործողությունների վերաբերյալ մեղադրանք է ներկայացվել: Չնայած քննադատություններին և հրաժարակնի պահանջներին, Բլատերը վերընտրվել է իր պաշտոնում: