Tuesday, 07 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Խաղադաշտում զգացմունքային եմ, բայց ինձ դուր է գալիս բելառուսցիների հանգստությունը. Արթուր Եդիգարյան

Մինսկի «Դինամո»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը Offside.by-ի լրագրողին տված հարցազրույցում խոսել է իր ներկայիս թիմի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ նմանության մասին:

– Արթուր, ինչպե՞ս հայտնվեցիր Բելառուսում:

– «Դինամո»-ն իմ ծառայություններով սկսել էր հետաքրքրվել դեռ դեկտեմբերին, որից հետո ակումբի ներկայացուցիչներն ինձ հետ հեռախոսազանգ ունեցան: Նշեցին, որ ցանկանում են ինձ տեսնել «Դինամո»-ի կազմում: Գիտեի, որ «Դինամո»-ն վատ ակումբ չէ: Այդ ժամանակ ես հանդես էի գալիս «Կայրաթ»-ում: Ինձ դուր եկավ այն փաստը, որ Բելառուսական բրենդային ակումբը հետաքրքրված էր իմ ծառայություններով: Այդ իսկ պատճառով տվեցի իմ համաձայնությունը: Տեղյակ էի, որ թիմն անցյալ մրցաշրջանում հիանալի հանդիպումներ է անցկացրել, առաջին անգամ հանդես է եկել Եվրոպայի Լիգայում և դարձել տեղի առաջնության փոխչեմպիոն: Կարող էին նաև չեմպիոն դառնալ: Ինձ հետաքրքրեց «Դինամո»-ն և Բելառուսի առաջնությունը: Բացի այդ, իմ գործող պայմանագրի ժամկետը «Կայրաթ»-ի հետ մոտենում էր ավարտին:

– Չէի՞ր անհանգստանում, որ կարող ես մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտն առանց ակումբի մնալ:

– Ոչ: Ես ընտրելու բազում տարբերակներ ունեի, սակայն որոշեցի ընտրել «Դինամո»-ն: Ինձ գերեց թիմի նպատակասլացությունը, քանի որ մինսկյան ակումբի ֆուտբոլիստները ցանկանում էին չեմպիոն դառնալ: Միշտ էլ երազել եմ հանդես գալ այսպիսի ակումբում, որտեղ թիմն իր առջև դժվար խնդիրներ է դնում:

– Քո փորձաշրջանը «Դինամո»-ում տևեց մոտ մեկ ամիս: Դա քեզ չէ՞ր անհանգստացնում:

– Ոչ, քանի որ բոլոր ակումբներում, որտեղ ես հանդես եմ եկել, սկզբում փորձաշրջան եմ անցկացրել: Փորձաշրջանները միշտ հաջող էին անցնում: Ինձ այդպիսի բաները չեն անհանգստացնում: Իհարկե, ես հասկանում էի, որ ֆուտբոլում ամեն ինչ կարող է լինել, սակայն ամեն ինչ կախված էր լինում միայն ինձնից: Եթե ամեն ինչ կարգին է լինում, ապա մարզիչը միանգամից տեսնում է, թե դու ինչ մակարդակի ֆուտբոլիստ ես:

– Հետևե՞լ ես «Դինամո»-ի հանդիպումներին համացանցում:

– Այո: Անցյալ տարի, երբ թիմն ավարտում էր ելույթները Եվրոպայի Լիգայում, դիտեցի «Ֆիորենտինա»-ի դեմ հանդիպումը: Բացի այդ դիտել եմ Բելառուսի առաջնության այլ հանդիպումներ: Նախկինում Ձեր երկրում հանդես էին գալիս իմ հայրենակիցներ Հովհաննես Գոհարյանը և Զավեն Բադոյանը:

– Ծանո՞թ ես նրանց հետ:

– Մենք միասին հանդես ենք եկել Հայաստանի ազգային հավաքականում: Խոսել եմ նրանց հետ և Բելառուսի առաջնության հետ կապված հարցեր տվել: Պատմել էին, որ մրցաշարը դժվար է միայն նրա համար, քանի որ առաջնության բոլոր թիմերը ֆիզիկապես լավ էին պատրաստված: Պատմել էին նաև, որ ԲԱՏԷ-ն, «Դինամո»-ն և «Շախտյոր»-ը լավագույն թիմերն են այս երկրում:

– Հանդես ես եկել Ղազախստանի առաջնությունում: Ի՞նչ ես կարծում, ո՞վ կկարողանար ավելի լավ հարմարվել այդ առաջնությանը:

– Կարծում եմ, որ հայերը: Քանի որ մեր երկրները նմանություններ ունեն, ղազախը և հայը տաքարյուն են: Այստեղ բոլորը հանգիստ են, և դա ինձ դուր է գալիս: Առօրյա կյանքում ես նույնպես հանգիստ եմ: Հնարավոր է` խաղադաշտում ես ավելի զգացմունքային եմ: Խաղից հետո կարող եմ մոտենալ մրցակցին և ներողություն խնդրել իմ պահվածքի համար: Սա ֆուտբոլ է, որտեղ ամեն ինչ հնարավոր է:

Սիրո՞ւմ ես գրազ գալ:

– Շատ եմ սիրում «Բարսելոնա» ակումբը: Երբ նրանք խաղում են «Ռեալ»-ի հետ, ապա ես կարող եմ գրազ գալ ինչ-որ մեկի հետ: Իմ ընկերը` Հենրիխ Մխիթարյանը նույնպես հանգիստ մարդ է: Մանկությունս անցկացրել եմ նրա հետ, հանդես եմ եկել նրա հետ նույն թիմում: Երբ նա տեղափոխվեց Ուկրաինա, ես տեղափոխվեցի Իրան:

Շփվո՞ւմ եք նրա հետ:

– Իհարկե, «սկայպ»-ի և «վայբեր»-ի միջոցով:

– Նա Ձեզ չի՞ հրավիրել Գերմանիա:

– Դեռ ոչ, քանի որ դեռ ազատ ժամանակ չենք ունեցել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում