Բաքվի անդրանիկ Եվրոպական օլիմպիական խաղերում Հայաստանը նույնպես իր մասնակցությունն է ունենալու: ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ոսկե մեդալ նվաճած մարզիկները կպարգևատրվեն 50.000 դոլարով:
«Հայաստանը Բաքու է մեկնելու 53 հոգանոց պատվիրակությամբ: Առանձնահատուկ բարձրացրել ենք մրցավարության հարցը: մեզ հավաստիացրել են, որ կողմնապահություն չի լինի:
Բաքվի խաղերում մեր ընտրանու կազմում ոսկե մեդալ նվաճած մարզիկը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից կպարգևատրվի 50.000 դոլարով, արծաթե մեդալակիրը՝ 30.000 դոլարով, բրոնզե մեդալակիրը՝ 20.000 դոլարով»:
Հավելենք, որ մրցմանը Հայաստանը մասնակիցներ է ունենալու 6 մարզաձևերում՝ բռնցքամարտ, սամբո, ձյուդո, թաեքվանդո, հրաձգություն, ունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտ: