Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Տոնի Կրոսը շնորհակալություն է հայտնել թիմի նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին` համատեղ աշխատանքի համար:
«Անչափ շնորհակալ եմ, պարոն: Հաճելի էր աշխատաել Ձեզ հետ: Ձեզ ամենայն բարիք եմ ցանկանում ապագայում»,- Twitter-ի իր էջում գրել է Կրոսը:
Հիշեցնենք` «արքայական ակումբ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ Անչելոտին հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: