Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալ»-ում, հաղորդում է El Mundo Deportivo-ն:
Ըստ աղբյուրի` «արքայական ակումբ»-ի ղեկավարությունը ծրագրում է ձեռք բերել հենց շվեդ հարձակվողի տրանսֆերը, որպեսզի ուժեղացնի թիմի հարձակման գիծը:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա Իբրահիմովիչը մասնակցել է 36 հանդիպման, դարձել 30 գոլի հեղինակ և երրորդ տարին անընդմեջ նվաճել Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը: