Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը նշել է, որ ցանկանում է, որպեսզի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ Դե Խեան առաջիկա ամռանը «Ռեալ» տեղափոխվի:
«Իհարկե, սպասում եմ Դե Խեայի տեղափոխությանը: Սակայն ես այստեղ կլինեմ նաև հաջորդ տարի»,- Goal. com-ը մեջբերում է փորձառու դարպասապահի խոսքերը:
Հիշեցնենք` «արքայական ակումբ»-ի հետ Կասիլյասի պայմանագրի ժամկետն ավարտվելու է 2017 թվականին: