Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կրիստիան Կարամբեն բարեգործական աճուրդի ժամանակ ձեռք է բերել «Բարսելոնա»-ի մարզաշապիկ` բոլոր ֆուտբոլիստների ստորագրություններով: Այդ մասին հայտնում է El Mundo Deportivo-ն: Կարամբեն 2000 եվրո է վճարել կատալոնական ակումբի մարզաշապիկի համար:
Բարեգործական աճուրդը կազմակերպել էր «Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն: Ստացված եկամուտը կուղղվի Հատուկ Օլիմպիադայի կազմակերպիչներին` մտավոր շեղումներ ունեցող մարդկանց մրցաշար կազմակերպելու համար:
Հարկ է նշել, որ 1997-2000 թվականներին Կարամբեն հանդես է եկել «Բարսելոնա»-ի սկզբունքային հակառակորդի` Մադրիդի «Ռեալ»-ի կազմում: