Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Իսպանիայի առաջնության 38-րդ տուրի` «Դեպորտիվո»-ի դեմ խաղից առաջ նշել է, որ Չավին խաղադաշտ դուրս կգա հանդիպման մեկնարկային րոպեներից, տեղեկացնում է barcastuff-ը:
«Չավին որոշեց հեռանալ, քանի որ զգաց, որ եկել է հեռանալու ժամանակը: Չավին վաղը դուրս կգա խաղադաշտ մեկնարկային րոպեներից: Հանդիպմանը կմասնակցի նաև Վերմալենը»,- հայտարարել է իսպանացի մասնագետը: