Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն որոշել է թիմի երկու պաշտպանների՝ Խերարդ Պիկեին ու Տոմաս Վերմալենին, չընդգրկել այսօր կայանալիք «Խետաֆե»-ի հետ խաղին:
Մասնագետը Պիկեին հանգստանալու հնարավորություն է տվել առաջիկա կարևոր խաղերից առաջ: Վերմալենը նոր է ապաքինվել ծանր վնասվածքից, և Էնրիկեն որոշել է ռիսկի չդիմել ու չշտապել նրան խաղադաշտ դուրս բերելու հարցում:
Խաղը բաց կթողնի նաև Խորդի Ալբան, ով կարմիր քարտ է ստացել «Էսպանյոլ»-ի հետ խաղում և որակազրկված է: