Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտվեց սամբոյի Եվրոպայի պատանեկան ու երիտասարդական առաջնությունը:Մրցաշարին մասնակցած հայ սամբիստները հայրենիք կվերադառնան 8 մեդալով:
Մրցումների վերջին օրը 87 կգ քաշային Գրիգոր Սահակյանը արժանացել է բրոնզե մեդալի:
Ավելի վաղ երրորդ տեղ էին գրավել նաև Հարություն Սարգսյանը (52 կգ), Դանիել Գաբրիելյանը (60 կգ) և Արման Նիազյանը (48 կգ), իսկ Դավիթ Նալբանդյանը (81 կգ), Վոլոդյա Սարգսյանը (62 կգ), Միշա Նազարյանը (82կգ) դարձել էին արծաթե մեդալակիր:
90 կգ քաշային կարգում Էդիկ Պետրոսյանը դարձել էր երիտասարդների Եվրոպայի չեմպիոն:
Այսպիսով, հայ սամբիստները Հայաստան կվերադառնան 1 ոսկե, 3 արծաթե, 4 բրոնզե մեդալ: Այդ մասին է հայտնում Հայաստանի սամբոյի ֆեդերացիան: