«Մայնց»-ի նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կստանձնի Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Այդ մասին է հայտնում դորտունդյան ակումբի պաշտոնական կայքը:
«Բորուսիա»-ի հետ Տուխելի պայմանագիրը 3 տարվա ժամկետ ունի: Այն ուժի մեջ կմտնի ընթացիկ տարվա հուլիսի 1-ից:
41-ամյա մասնագետը գլխավորել է «Մայնց»-ը 2009-2014 թվականներին: