Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, ով ապաքինվում էր վնասվածքից, այսօր մասնակցել է թիմի մարզմանն ընդհանուր խմբի հետ, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Մարզմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:
«Թիմի բժշկական շտաբը հետևում է Օզբիլիսի մարզմանը: Հետևում ենք նաև, թե նա ինչպես է արձագանքում ծանրաբեռնվածությանը»,- ասել է «Սպարտակ»-ի բժիշկ Վլադիսլավ Կորնիցկովը:
Հիշեցնենք, որ Օզբիլիսը ծնկի վնասվածք էր ստացել 2014-ի մայիսի 31-ին կայացած Հայաստան – Ալժիր (1:3) ընկերական հանդիպման ժամանակ: