Անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը լրագրողներին խորհուրդ է տվել չհամեմատել Ջորդան Հենդերսոնին Սթիվեն Ջերարդի հետ, տեղեկացնում է Goal.com-ը:
«Դուք չպետք է համեմատեք այդ երկու ֆուտբոլիստներին: Այն, որ Հենդերսոնը հիանալի անկյունայիններ է իրացնում և հեռահար հարվածներ է կատարում, չի նշանակում, որ նա նոր Ջերարդն է:
Ջորդանը երիտասարդ և տաղանդավոր ֆուտբոլիստ է, սակայն նա այլ տեսակի մարդ է»,- հայտարարել է Ռոջերսը: