Իտալական «Նապոլի»-ի և Իտալիայի ազգային հավաքականի եզրային հարձակվող Լորենցո Ինսինյեն շարունակում է ապաքինվել ծնկի խաչաձև կապանների վնասվածքից, տեղեկացնում է Tutto Mercato-ն:
Հաղորդվում է, որ առաջիկա օրերին 23-ամյա ֆուտբոլիստը վերադառնալու է մարզումներին:
Հավելենք, որ իտալացի տաղանդավոր հարձակվողը վերջին անգամ խաղադաշտ էր դուրս եկել 2014 թվականի նոյեմբերին: