Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը շնորհակալություն է հայտնել ակումբի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեին և մարզական տնօրեն Միխայել Ցորկին` վստահության համար: Կլոպը նշել է, որ չնայած թիմի անհաջող ելույթների շղթային, իրեն թույլ տվեցին շտկել իրավիճակը:
«Անչափ շնորհակալ եմ, որ նման հիանալի ակումբում աշխատելու հնարավորություն ունեմ: Կցանկանայի հատուցել «Բորուսիա»-ին վստահության համար: Վատցկեն և Ցորկը դժվարին պահերին յուրօրինակ պատասխանատվության զգացում են ցուցաբերում: Շատ հաճելի է տեսնել, թե ինչ է նշանակում վստահությունն ու համբերատարությունը»,- Bild-ը մեջբերում է Կլոպի խոսքերը:
Հիշեցնենք` Բունդեսլիգայի 23-րդ տուրից հետո «Բորուսիա»-ն զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը` իր ակտիվում գրանցելով 28 միավոր: