Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի շրջանակներում կայացած «Էվերթոն»-ի դեմ խաղից (2:0) հետո խոսել է իր թիմի հաջողության մասին, տեղեկացնում է BBC-ն:
«Այո, մենք ցավալի պարտություն ենք կրել Չեմպիոնների լիգայի մրցաշարում, սակայն չէինք շտապում և մտածում էինք միմիայն «Էվերթոն»-ի խաղի մասին:
Մեզ հաջողություն էր պետք, և դա եղավ»,- հայտարարել է ֆրանսիացի մասնագետը: