ՖԻԴԵ-ն հրապարակել է դասակարգման նոր` մարտ ամսվա աղյուսակը: Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է զիջել դիրքերը: Նա նահանջել է մեկ աստիճան և այժմ զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը: Արոնյանի վարկանիշը 2770 է:
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, ում վարկանիշը 2863 է:
100 լավագույն գրոսմայստերների ցուցակում տեղ են գտել Հայաստանի 4 ներկայացուցիչներ: Հրանտ Մելքումյանը 64-րդն է, Տիգրան Պետրոսյանը՝ 71-րդը, Գաբրիել Սարգսյանը՝ 74-րդը, իսկ Վլադիմիր Հակոբյանը՝ 90-րդը:
ՖԻԴԵ. մարտ ամսվա դասակարգման աղյուսակ`
1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)` 2863 վարկանիշ
2. Ֆաբիանո Կարուանա (Իտալիա)` 2802
3. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 2798
4. Վեսելին Տոպալով (Բուլղարիա)՝ 2798
5. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)` 2794
6. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 2791
7. Անիշ Գիրի (Հոլանդիա)` 2790
8. Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 2788
9. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 2783
10. Լևոն Արոնյան (Հայաստան)` 2770