«Ֆորմուլա-1»-ի գործող չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը ոչ մի կերպ չի կարող համաձայնության հասնել Mersedes-ի հետ: Բանակցությունների հերթական փուլը նույնպես չմոտեցրեց կողմերին համաձայնության:
Հեմիլթոնը 3-ամյա պայմանագիր է պահանջում, համաձայն որի 150 մլն դոլար կստանա: Թիմի կարծիքով` ավտոարշավորդը մեծ գումար է պահանջում: Mersedes-ը փորձում է նվազեցնել գումարի չափը` առաջարկելով պարգևավճարներ:
Հեմիլթոնի գործող պայմանագրի ժամկետը լրանալու է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Եթե կողմերը մինչ այդ համաձայնության չհասնեն, ապա հնարավոր է, որ Հեմիլթոնին Mersedes-ում փոխարինի Ֆերնանդո Ալոնսոն: