Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Նուրի Շահինը հայտարարել է, որ Գերմանիայի առաջնության 18-րդ տուրի` «Բայեր»-ի (0:0) դեմ հանդիպումը մեծ քայլ էր իր թիմի համար, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Մենք մեծ քայլ ենք կատարել: Լավ կլիներ, եթե թիմը վաստակեր 3 միավոր, սակայն այսպես էլ վատ չէ: Կարևորն այն է, որ մենք հուսալի խաղ ենք խաղացել:
Երկու թիմերն էլ հաղթելու հնարավորություն ունեին: Կարող եմ ասել, որ մեր ծրագիրն աշխատեց»,- հայտարարել է Շահինը: