Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Ասյեր Իլյարամենդին մերժել է Բիլբաոյի «Ատլետիկ»-ի առաջարկը, վստահեցնում է AS-ը:
Ըստ աղբյուրի` իսպանացի կիսապաշտպանը մտադիր է մնալ թիմում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ բասկերը պատրաստ են 24-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի համար վճարել 30 մլն եվրո:
Հավելենք, որ Իլյարամենդին 21 հանդիպում է անցկացրել Իսպանիայի ընթացիկ առաջնությունում: