Մադրիդի «Ռեալ»-ը մտադիր է ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեայի տրանսֆերն անվճար, հաղորդում է The Telegraph-ը:
Ըստ աղբյուրի` մադրիդյան ակումբը կսպասի վերջինիս պայմանագրի ժամկետի ավարտին: Հաղորդվում է, որ իսպանացի ֆուտբոլիստը ցանկանում է վերադառնալ հայրենիք, քանի որ Մադրիդում է ապրում իր ընկերուհին:
Հավելենք, որ Դե Խեայի պայմանագրի ժամկետը լրանում է 2016 թվականի հունիսի 30-ին: