Մյունխենի «Բավարիա»-ի մարզական տնօրեն Մատիաս Զամերը մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի խոսքերը: Վերջինս, մասնավորապես, հայտարարել է, որ Քաթարում անցկացրած հավաքից հետո Խոսեպ Գվարդիոլայի թիմն ավելի է հզորացել:
«Քաթարում մենք հիանալի ենք աշխատել, բայց Ռիբերիի խոսքերն առայժմ իրականություն չեն: Ամեն ինչ պետք է ապացուցել խաղադաշտում: Մեզ բարդ շրջան է սպասվում: Ռիբերին լավատեսորեն է տրամադրված, և դա լավ է: Սակայն մենք պետք է ուշադիր լինենք»,- Sport-ը մեջբերում է Զամերի խոսքերը:
Հիշեցնենք` Գերմանիայի առաջնության առաջին շրջանի արդյունքներով մյունխենցիները 45 միավոր են վաստակել և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: