Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Ալվարո Մորատան խոսել է իտալական ֆուտբոլի մասին, տեղեկացնում է Football Italia-ն:
«Իտալիայի ընթացիկ առաջնությունում հասցրել եմ դառնալ չորս գոլի հեղինակ, սակայն ես կարող եմ ավելին: Գիտեմ, որ պետք է շարունակեմ աշխատել:
Կարծում եմ, ամառային վնասվածքը մի փոքր խանգարեց ինձ, սակայն ամեն դեպքում դա չես կարող փոխել:
Ծանոթությունն իտալական ֆուտբոլի հետ այդքան էլ հեշտ չի եղել: Հարձակվողների համար այստեղ ավելի դժվար է, քանի Անգլիայում կամ Իսպանիայում:
Իտալիայում կարևոր դեր է խաղում մարտավարությունը»,- հայտարարել է Մորատան: