Ղազախստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յուրի Կրասնոժանը հայտարարել է, որ երկրի ֆուտբոլի ֆեդերացիան ցանկանում է գարնանն ընկերական հանդիպում անցկացնել, տեղեկացնում է Sports.kz-ը:
Ըստ աղբյուրի` Ղազախստանի հավաքականն ընկերական հանդիպման անցկացման համար կդիմի Բուլղարիայի, Էստոնիայի, Ադրբեջանի, Մոլդովայի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիաներին:
Աղբյուրը նշում է, որ վերը նշված ֆեդերացիաների ներկայացուցիչները հետաքրքրված են առաջարկով: