ՊՍԺ-ն թիմ է հրավիրում Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին: Այդ մասին հայտնում է Football Italia-ն:
Փարիզյան գրանդը հուսով է, որ կարող է համոզել մասնագետին գլխավորել թիմը` մեկ մրցաշրջանում առաջարկելով նրան 7 մլն եվրո աշխատավարձ:
Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` Կոնտեն այնքան էլ գոհ չէ Իտալիայի ընտրանու գլխավոր մարզչի աշխատանքից: Պատճառն այն է, որ Ա Սերիայի որոշ ակումբներ չեն ցանկանում լրացուցիչ ժամանակ հատկացնել ազգային թիմի մարզումների համար:
Կոնտեն, սակայն, հերքել էր շրջանառվող լուրերը` նշելով, որ չի լքի հավաքականը: