Մադրիդի «Ռեալ»-ի նախկին դարպասապահ Դիեգո Լոպեսը, ով ներկայումս հանդես է գալիս «Միլան»-ում, հայտարարել է, որ որոշել է լքել «արքայական ակումբ»-ն այն ժամանակ, երբ մադրիդցիները ձեռք են բերել Կոստա Ռիկայի հավաքականի դարպասապահ Կեյլոր Նավասի տրանսֆերը:
«Երբ «Ռեալ»-ում ես և Կասիլյասն էինք, իրավիճակն ընդունելի էր: Սակայն երբ «արքայական ակումբ»-ը ձեռք բերեց Նավասի տրանսֆերը, հասկացա, որ իմ գործերն ավելի վատ են լինելու: Խոսեցի Անչելոտիի և նրա օգնականներից մեկի հետ: Նրանք օգնեցին ինձ որոշում կայացնել և «Միլան» տեղափոխվել, ինչի շնորհիվ իմ առջև մեծ հեռանկարներ բացվեցին»,- Tuttosport-ը մեջբերում է Լոպեսի խոսքերը:
Հիշեցնենք, որ Լոպեսը «Ռեալ» էր տեղափոխվել 2012/13 թվականների մրցաշրջանի ընթացքում, երբ Իկեր Կասիլյասը ձեռքի վնասվածք էր ստացել: