Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի 21-ամյա սերբ պաշտպան Մատիա Նաստասիչը կարող է տեղափոխվել Իտալիա, տեղեկացնում է Sportmediaset-ը:
Հաղորդվում է, որ վերջինիս ծառայություններով հետաքրքրված է իտալական «Միլան»-ը, որը ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վարձակալել ֆուտբոլիստին:
Հավելենք, որ Նաստասիչի ծառայություններով հետաքրքրված էր նաև իտալական «Ինտեր»-ը: