Անգլիական «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը կարող է տեղափոխվել ֆրանսիական ՊՍԺ, հաղորդում է London Evening Standard-ը:
Ըստ աղբյուրի` 22-ամյա դանիացու ծառայությամբ անձամբ հետաքրքրված է թիմի գլխավոր մարզիչ Լորան Բլանը:
Հիշեցնենք, որ Էրիկսենը տեղափոխվել է «Տոտենհեմ» 2013 թվականին: