«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը շարունակում է նոր դարպասապահ փնտրել թիմի համար:
Metro-ի փոխանցմամբ՝ մերսիսայդյան ակումբի թիրախում է Լոնդոնի «Չելսի»-ի դարպասապահ Պետր Չեխը: Տիբո Կուրտուայի տրանսֆերից հետո նա այլևս իր թիմի համար մեկ դարպասապահը չէ:
Չեխը հայտարարել է, որ չի պատրաստվում նստել պահետսայինների նստարանին ու չի բացառել այլ ակումբ տեղափոխության հնարավորությունը:
Նրա տրանսֆերը գնահատվում է 7 մլն ֆունտ: Հավելենք, որ Չեխի ծառայություններով հետարքրքվում է նաև Լոնդոնի «Արսենալ»-ը: