Գերմանիայի Բունդեսլիգայի 12-րդ տուրում Մյունխենի «Բավարիա»-ն սեփական հարկի տակ 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Հոֆենհայմ»-ի դարպասը:
Դորտմունդի «Բորուսիա»-ն 0:2 հաշվով առավելության էր հասնում «Պադերբորն»-ի նկատմամբ: Յուրգեն Կլոպի սաներն, այնուամենայնիվ, չկարողացան պահպանել հաղթանակը՝ բաց թողնելով 2 գնդակ:
«Բավարիա» – «Հոֆենհայմ»՝ 4:0
1:0 Գյոտցե (23′), 2:0 Լևանդովսկի (40′), 3:0 Ռոբեն (82′), 4:0 Ռոդե (88′)
«Պադեբորն» – «Բորուսիա Դ.»՝ 2:2
0:1 Օբամեյանգ (12’), 0:2 Ռոյս (45+1’), 1:2 Ռուպ (60’), 2:2 Սալիկ (81’)
«Շալկե» – «Վոլֆսբուրգ»՝ 3:2
1:0, 2:0 Չուպո-Մոտինգ (10′, 22′), 3:0 Ֆուքս (25′), 3:1 Օլիչ (37′), 3:2 Բենդտներ (74′)