Tuesday, 14 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Ծանրամարտ. Լիմասոլում Հայաստանը կներկայացնի 12 մարզիկ

Վաղը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում մեդալների համար պայքարը կսկսեն մինչև 20 և մինչև 23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունների մասնակիցները:
Ինչպես արդեն հայտնել ենք, Հայաստանի պատվիրակությունը ծարամարտի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Վահան Խեչանյանի ղեկավարությամբ երեկ ՝ նոյեմբերի 21-ին մեկնել է մրցավայր: Այս պատասխանատու ստուգատեսում Հայաստանի մարզական պատիվը պաշտպանելու են 10 ծանրորդ և 2 ծանրորդուհի:

Մինչև 23 տարեկանների մրցապաքարին կմասնակցի 2010 թ Սինգապուրի պատանեկան ամառային 1-ին խաղերի բրոնզե մեդալակիր, 21-ամյա Սմբատ Մարգարյանը (56 կգ):
Լիմասոլում հանդես եկող մասնակիցների թվում են նաև այս տարի օգոստոսին Նանկինում կայացած պատանեկան օլիմպիական 2-րդ խաղերի չեմպիոններ Հակոբ Մկրտչյանը (77 կգ) և գերծանր քաշային Սիմոն Մարտիրոսյանը: Այս եռյակն, ի դեպ, ընդամենը մի քանի օր առաջ հանդես եկավ Ալմաթիում ընթացած մեծահասակների աշխարհի առաջնությունում: Այնտեղ, իր հաջող նորամուտով հատկապես ուրախացրեց պատանիների աշխարհի չեմպիոն և ռեկորդակիր, 17-ամյա Սիմոն Մարտիրոսյանն, ով ելույթ ունեցավ 105 կգ քաշային կարգում և երկամարտի 396 կգ (183+213) արդյունքով 38 մասնակիցների մեջ զբաղեցրեց բավական պատվաբեր 7-րդ տեղը:

Լիմասոլում Հակոբից ու Սիմոնից բացի մինչև 20 տարեկան երիտասարդների պայքարին կմասնակցեն նաև Րաֆֆի Գալստյանն ու Գևորգ Բաղդասարյանը (երկուսն էլ 62 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (69 կգ), Նորայր Ավետիսյանը (77 կգ), Մկրտիչ Մկրտչյանն ու Գարուշ Ղուկասյանը (երկուսն էլ 94 կգ) և Մհեր Պողոսյանը (105 կգ):

Մինչև 20 տարեկան աղջիկների մրցավեճին մասնակցելու են Իզաբելա Յայլյանը (63 կգ) և Տաթեւ Հակոբյանը (69 կգ): Յայլյանը նույնպես հանդես է եկել Ալմաթիում կայացած մեծահասակների աշխարհի առաջնությունում և երկամարտի 207 կգ (97 +110) ցուցանիշով 40 մասնկիցների մեջ զբաղեցրել 19-րդ տեղը:
Հավելենք նաև, որ մեր պատվիրակներից առաջինը նոյեմբերի 23-ին Կիպրոսի ժամանակով ժամը 18-ին մրցահարթակ կելնեն 62 կգ քաշային կարգում հադես եկող 20-ամյա Րաֆֆի Գալստյանն ու 19-ամյա Գևորգ Բաղդասարյանը, ովքեր երկամարտի 250 կգ նախնական պատվեր են կատարել:

Մրցաշարի երկրոդ օրը, տեղական ժամանակով ժամը 13-ին մինչև 23 տաերկանների մրցաշարի 56 կգ քաշային կարգում ելույթ կունենա Սմբատ Մարգարյանը, իսկ ժամը 19-ին մինչև 20 տարկանների մրցաշարում՝ 69 կգ քաշային կարգում հանդես եկող 17-ամյա Դավիթ Հովհաննիսյանը, ովքեր համապատասխանաբար երկամարտի 250 կգ և 300 կգ նախնական պատվերներ են կատարել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում