Tuesday, 14 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Ավարտվեց Վաչիկ Մկրտչյանի անվան հուշամրցաշարը. հայտնի են հաղթողները

Երևանի «Դինամո» մարզադահլիճում ավարտվեց հայկական բռնցքամարտի երախտավորներից մեկի ՝ Խորհրդային Միության արծաթե մեդալակիր, Արցախի հերոս Վաչիկ Մկրտչյանի անվան բռնցքամարտի մրցաշարը, որն այս անգամ նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այսօր` նոյեմբերի 22-ին կայացան եզրափակիչ մենամարտերը: Այդ մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

49 կգ քաշային կարգում հաղթող ճանաչվեց գյումրեցի Արթուր Հովհաննիսյանը, ով եզրափակիչում պարտության մատնեց Արտյոմ Ալեքսանյանին: Այս քաշային կարգում 3-րդ մրցանակակիր դարձան «Հայաստան» մարզական միությունը ներկայացնող Դավիթ Սարգսյանը և «Տորք Անգեղ» ակումբի սան Հարություն Հարությունյանը:

52 կգ քաշային կարգի հաղթողի տիտղոսը վիճարկեցին այս քաշային կարգի մեր երկու ուժեղագույն բռնցքամարտիկները՝ Նարեկ Աբգարյանը և Կորյուն Սողոմոնյանը: Դժվարին պայքարում եզրափակիչ մարտը շահեց Կորյուն Սողոմոնյանը: Այս քաշային կարգի բրոնզե մեդալներին արժանացան Բարեղամ Հարությունյանը և Դավիթ Հովհաննիսյանը:

Գեղեցիկ ստացվեց հատկապես 56 կգ քաշային կարգի եզրափակիչը, որտեղ Էրիկ Պետրոսյանը առավելության հասավ Արսեն Պողոսյանի նկատմամբ: 56 կգ քաշային կարգում պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին Հենրիկ Մոքոյանն ու Գառնիկ Հարությունյանը:

60 կգ քաշային կարգում անակնկալ մատուցեց Գեղարքունիքի մարզը ներկայացնող Սամվել Բարսեղյանը, ով եզրափակչում հաղթեց Հայաստանի չեմպիոն Արթուր Վարդանյանին: Այս քաշային կարգում 3-րդ մրցանակին արժանացան Ժորա Համազարյանը և Արթուր Ներսիսյանը:

64 կգ քաշային կարգում հաղթեց գյումրեցի Հովհաննես Բաչկովը: Վերջինս եզրափակչում առավելության հասավ Օլիմպիական հերթափոխի քոլեջի սան Արթուր Քիրաջյանի նկատմամբ: 64 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիրներ դարձան Վահե Սարգսյանը և Շավարշ Սողոյանը:

69 կգ քաշային կարգում մրցեցին այս քաշային կարգի Հայաստանի 1-ին և 2-րդ համարները՝ Վլադիմիր Մարգարյանն ու Արման Դարչինյանը: Դժվարին պայքարում մարտը շահեց դինամոյական Վլադիմիր Մարգարյանը: Այս քաշային կարգում պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին Լեո Պապյանը և Ռաֆայել Բարսեղյանը:

75 կգ քաշային կարգում կարելի է ասել մրցակցությունից դուրս էր Հայաստանի չեմպիոն, բազմաթիվ միջազգային մրցաշարերի հաղթող Արման Հովհիկյանը, ով իր բոլոր մենամարտերն ավարտեց ժամանակից շուտ: 75 կգ քաշային կարգում արծաթե մեդալի արժանացավ դինամոյական Արթուր Սարգսյանը, իսկ 3-րդ մրցանակակիրներ դարձան Գագիկ Բոյանն ու Արեստակ Ալոյանը:

81 կգ քաշային կարգում հաղթող ճանաչվեց Նիկոլ Արությունովը, ով եզրափակիչում համառ պայքարում մեծ դժվարությամբ առավելության հասավ Վազգեն Շահվերդյանի նկատմամբ: Այս քաշային կարգում բրոնզե մեդալակիրներ դարձան Արամ Ջավադյանն ու Լևոն Բաբայանը:

91 կգ քաշային կարգում Գյումրին ներկայացնող Հենրիկ Սարգսյանը պարտության մատնեց վանաձորցի Ռաֆայել Սիմոնյանին և արժանացավ գլխավոր մրցանակին: Այս քաշային կարգում 3-րդ մրցանակակիրներ դարձան Ռազմիկ Հարությունյանն ու Արթուր Համբարձումյանը:

Գերծանր քաշային կարգի եզրափակիչում մրցեցին Մելքոնյան եղբայրները՝ Հակոբն ու Նարեկը: Ինչպես և սպասվում էր՝ հարազատ եղբայրները ռինգում խնայեցին միմյանց, ինչի արդյունքում մրցավարները բացառություն արեցին և արձանագրեցին ոչ-ոքի: Գերծանր քաշային կարգում պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին դինամոյական Ազատ Դավթյանը և «Հայաստան» մարզական միությունը ներկայացնող Արկադի Հարությունյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում