Մադրիդի «Ռեալ»-ը մտադիր է ձեռք բերել Թուրինի «Յուվենթուս»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի տաղանդավոր կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը, հաղորդում է Calcio Mercato-ն:
Ըստ աղբյուրի` տրանսֆերը կարող է իրականացնել Մադրիդի «Ռեալ»-ի երիտասարդական թիմը մարզող Զինեդին Զիդանը:
Հաղորդվում է, որ մադրիդյան ակումբը կփորձի ձեռք բերել ֆրանսիացի կիսապաշտպանի տրանսֆերը գալիք ամռանը: