Friday, 24 05 2024
Նեթանյահուն շուտով ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների առջև
ՀՀ ՄԻՊ-ն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ
Բարեւ, ես եմ
ՀՀ ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք
«Վերջին զանգի» օրը Ոստիկանությունը հատուկ տարածքներ է տեղափոխել 12 տրանսպորտային միջոց. ղեկին եղել են անչափահասներ
11:30
Բլինքենը հայտարարել է Վրաստանի համար վիզային սահմանափակումներ մտցնելու և Թբիլիսիի հետ երկկողմ համագործակցությունը վերանայելու մասին
11:15
Նավթի գները նվազել են. 23-05-24
Հրդեհ Մոնթե Մելքոնյան փողոցում
ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական Լուի Բոնոն Ադրբեջանում է
Բիշքեկում մեկնարկել է ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների նիստը
10:15
ԱՄՆ-ն Վրաստանի համար վիզաների սահմանափակման նոր քաղաքականություն է սահմանել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Մշտադիտարկման այց՝ ՆԳՆ «Հատուկ կացարան»
Այս շարժումն ուժեղացնում է իշխանության դիրքերը. հաղթանակի պոտենցիալ չունեն
Սպասվում է անձրև և ամպրոպ
Վանեցյանի թեթև ձեռքով է վարչապետի գաղտնալսումը հայտնի դարձել. իշխանությունը «քանդում է իր տունը»
Այսօրվանից սահմանապահ զորքերը ստանձնում են ՀՀ պետական սահմանի որոշ հատվածների պահպանությունը. ԱԱԾ
Այսօր փորձում ենք վերադառնալ այն մոդելին, որ կառուցում էր Վազգեն Սարգսյանը. էլի դրա կռիվն է
Դավիթ Տոնոյանի գործով հրթիռները, պարզվում է, պիտանի են եղել․ հետաքրքիր զարգացումներ են. «Ժողովուրդ»
Սրբազանին առաջարկել են ժամանակավոր կառավարության վարչապետի իր թեկնածությունը հաստատող փաստաթուղթ ստորագրել. «Ժողովուրդ»
Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սրբազանը պարտիզանություն է անում. «Հրապարակ»
Պատկերացում չունեն, օրենսդրական փաթեթը ԱԺ չի ներկայացվել, սակայն Ավանեսյանը ժամկետներ էր խոստացել. «Ժողովուրդ»
ՔՊ-ում ոգեւորված են ԱՄՆ պաշտոնյայի այցից. «Հրապարակ»
Աջապահյանը հանդիպել է Գյումրու ավագանու անդամներին․ «Բալասանյան» դաշինքը հանդիպմանը չի մասնակցել. «Ժողովուրդ»
Թեհրանից առաջ եւ հետո. ի՞նչ օրակարգով է Հայաստան ժամանել ամերիկացի բանակցողը
Նոր Արեշում ծառը կոտրվել և ընկել է ավտոճանապարհին՝ այն դարձնելով երկկողմանի փակ
Ստամբուլում փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Կոտրել են զինվորի համար նախատեսված հանգանանկությունների արկղը, հափշտակել գումարը

«Ծառուկյանին Մոսկվայում խորհուրդ են տվել հեռու մնալ Տեր-Պետրոսյանից». Վադիմ Դուբնով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի հեղինակավոր քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը:

-Պարոն Դուբնով, վերջին ամիսների հասարակության մի որոշ հատվածի մոտ տպավորություն կար, որ հայաստանյան Եռյակը գոնե մոտ ապագայում կշարունակի միասնական աշխատանքն Ազատության հրապարակում: Անսպասելիորեն, ՀԱԿ-ը հայտարարություն տարածեց՝ Եռյակի ուժերին, մասնավորապես ԲՀԿ-ին, հորդորելով չլքել Ազատության հրապարակը և շարունակել համաժողովրդական պայքարը նույն ոգով: ԲՀԿ-ից պատասխանը չուշացավ. ԲՀԿ խոսնակն իր հերթին հորդորեց ՀԱԿ-ին կազմակերպել հանրահավաքներ ցանկացած տեղում, ցանկացած պահի: Սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ԲՀԿ առաջնորդն օրերս, ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն, հանդիպեց Պուտինի մերձավորներից մեկի հետ: Ըստ Ձեզ՝ ի՞նչ տեղի ունեցավ, ինչո՞ւ ԲՀԿ-ն փոխեց իր քաղաքականությունը Ծառուկյանի ռուսաստանյան այցից հետո:

 Լիովին ընդունում եմ, որ Ծառուկյանը Մոսկվայում է եղել, և նրան խորհուրդ են տվել հեռու մնալ ոչ այնքան ՀԱԿ-ից, որքան ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանից, քանի որ, ես կարծում եմ, որ պարոն Տեր-Պետրոսյանին, չնայած նրա հռետորիկային, չհաջողվեց համոզել Մոսկվային այն բանում, որ ինքը հանդիսանում է Մոսկվայի գործընկերը: Կարծում եմ, որ Մոսկվայի համար այստեղ կարևոր է նույնիսկ ոչ այնքան Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հարաբերությունները, որքան հնարավոր է՝ սա Ռոբերտ Քոչարյանի վարկաբեկվածության հետևանքն է, որն իր պլաններն ունի այս խաղում, և որը ևս բավարար հիմքեր ունի ՀԱԿ-ի հետ մտերմանալու հույսեր չփայփայելու: Բայց սրանք տակտիկական հարցեր են, որոնք իրենց տեղն ունեն, բայց որոշիչ չեն:

Ես կարծում եմ, որ, համակարգային իմաստով, ԲՀԿ-ն ամեն դեպքում չի կարող տեսականորեն ձեռք ձեռքի տված գործել ՀԱԿ-ի հետ, քանի որ դրանք տարբեր միավորումներ են, բացարձակապես տարբեր մարդիկ տարբեր նպատակներով՝ որքան էլ որ նրանք փորձեն իրենց հռետորաբանությունները, բառերը հարթակում հնարավորինս մոտեցնել: Ես միշտ մտածում էի, որ Եռյակը ժամանակավոր է: Ես կարծում եմ, որ ԲՀԿ-ն, ամեն դեպքում, որոշ չափով իր իշխանական ծագման պատանդն է: Սա, իհարկե, իր դերակատարությունն ունենում է այս ինտրիգային հարցերում:

-Եթե համարենք, որ ավարտված է Եռյակի գործունեությունը, ԲՀԿ-ն ի՞նչ խնդիր լուծեց՝ ընդդիմադիր համարվող երկու ուժերին ժամանակավորապես միանալով:

 -ԲՀԿ-ն իրեն դրսևորեց որպես ընդդիմության առաջնորդ և ցուցադրեց, որ կարող է համախմբել, իսկ այդ Եռյակում պարոն Ծառուկյանն ակնհայտորեն իրեն առաջնորդ էր զգում: Ես կարծում եմ, որ նրա համար կարևորը ոչ թե իշխանության դեմ պայքարն էր, այլ դա իշխանության հետ շփումներում բանակցային դիրքի հայտ էր՝ այսպես ասած: Այսինքն՝ սա խաղ չէր ընդդեմ իշխանության, այլ ավելի ճիշտ՝ առևտուր:

-Որոշ փորձագետների գնահատմամբ՝ Եռյակը վերահսկվում էր ՀՀ երկրորդ նախագահի կողմից, և նա իր հաշվարկներն ուներ այս ամենում: Ի՞նչ եք մտածում այս մասին և քաղաքականություն վերադառնալու նրա հնարավորությունների մասին:

 -Ես կարծում եմ, որ նա ինչ-որ առումով արդեն վերադարձել է քաղաքականություն գոնե այն պատճառով, որ մենք այս հարցը քննարկում ենք: Ես վստահ չեմ, որ նա լուրջ շանսեր ունի վերադառնալու քաղաքականություն ավելի պակաս վիրտուալ կերպով, քանի որ դրա համար իսկապես ջանքեր գործադրվում են, և ակնհայտորեն կա նպատակ հետաքրքրելու այդ մտադրությամբ Մոսկվային: Բայց ես կարծում եմ, որ այդքան էլ ճիշտ չէր Ձեր որակումը՝ «վերահսկել», քանի որ, ըստ իս, խոսքը ազդեցության մասին է. Ռոբերտ Քոչարյանն ազդում է Եռյակի գործունեության վրա Ծառուկյանի միջոցով և կարողանում է ըստ էության: Չեմ կարծում, որ այդ ազդեցությունը որոշիչ է, բայց որոշ շեշտադրումներ նկատելի են:

-Քոչարյանին վերադարձնելու ներքին պահանջարկ չկա, կա՞ արտաքին պահանջ:

 -Ես կարծում եմ, որ Մոսկվայում կան մարդիկ, որոնց հետաքրքրում է Քոչարյանի վերադարձը Հայաստանի քաղաքական բարձունք: Բայց ես չեմ կարծում, որ այդ մարդիկ ունեն քարտ բլանշ, չեմ կարծում, որ նրանք այն տեղում են, որ Հայաստանում ինչ-ինչ խնդիրներ լուծեն:

-Դուք մշտապես կրկնում եք, որ ՀՀ ներկայիս նախագահը ոչնչում չի մերժում Մոսկվային, իսկ նրա նկատմամբ դեռ դժգոհություններ կան:

 -Մեծ հաշվով, ՀՀ ցանկացած նախագահ, որ պատկանում է այն ծագմանը, ինչ Սարգսյանն ու Քոչարյանը, նույն սկզբունքով են գործելու: Ոչ Սարգսյանը, ոչ Քոչարյանը, կարծում եմ, առանցքային հարցերում չեն հակասում Մոսկվային իրենց քաղաքական ծագման համար: Հարցն այն է, որ նախագահի ֆիգուրը կարծես ՌԴ-ի հետ հարաբերությունների հարցն է: Քանի դեռ ՀՀ նախագահը կլինի այն ծագման, ինչ Քոչարյանն ու Սարգսյանը, ապա կարծում եմ, որ այս ուղին Հայաստանի համար էական է լինելու: Եթե լինի մեկ այլ նախագահ, ապա հնարավոր են Ռուսաստանի հետ այլ հարաբերություններ:

 -Ձեր խոսքից հասկացա, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով այդ ծագման չէ, հետաքրքիր չէ՞ Մոսկվայի համար:

 -Լևոն Տեր-Պետրոսյանը երբեք Մոսկվայի համար հետաքրքիր չի եղել: Ես կարծում եմ, որ նրա վրա խաղադրույքներ չեն դրվել այն ժամանակից, երբ նա դուրս եկավ իշխանությունից: 2008 թ. իրադարձությունները, երբ նա փորձեց հետաքրքրել Մոսկվային, ցույց տվեցին, որ նա հնարավորություններ չունի և ՀՀ քաղաքական դաշտում երկրորդական դերակատարություն է ունենում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում