![](https://www.1in.am/assets/uploads/2024/05/70-603.jpg)
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը X-ի իր էջում հայտարարել է, որ Վրաստանի համար վիզաների սահմանափակման նոր քաղաքականություն է սահմանել։
«Ես հայտարարում եմ վիզաների սահմանափակման նոր քաղաքականություն նրանց համար, ովքեր պատասխանատու են Վրաստանում ժողովրդավարությունը խաթարելու, այդ թվում՝ կապված «Վրացական երազանքի» առաջարկած «օտար ազդեցության» օրենսդրության հետ»: