Sunday, 16 06 2024
23:30
Ուկրաինան մոտ ապագայում Դանիայից F16 կործանիչներ կստանա
Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ. Փաշինյան
Քննչական կոմիտեի պատասխանը` «GG» ընկերությանը
23:00
«Համաշխարհային գների աճը Ուկրաինայի հակամարտության հետևանք է». Եվրահանձնաժողովի ղեկավար
Արմեն Գրիգորյանը և Ուկրաինայի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների հեռանկարները
Ի՞նչ էր անում Հայաստանը շվեյցարական «առողջարանում»
Հիմնանորոգվում է Մ-2, Երևան -Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման մայրուղին
ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ-ին պետք է իրավական, քաղաքական գնահատական տրվի. պետության զավթում իրականացրած ուժեր են
Կապան Ճակատեն 7.5 կմ երկարությամբ հիմնանորոգված ճանապարհը։ Պետբյուջեից հատկացվել է 1,454 մլրդ դրամ
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման, գետի հենապատերի վերականգնման և այլ աշխատանքներ
Հայայստանը շրջադարձ է կատարում. տրանսատլանտիկ համակարգը կարող է օգտագործել՝ դառնալու անկախ երկիր
Վարչապետը հանդիպել է Ծավի բնակիչների հետ
Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածում ռազմական դադար՝ օգնություն տրամադրելու նպատակով
Ասում են՝ էն գյոզալ կոլխոզները քարուքանդ արեցին. ինչ առաջարկեց Փաշինյանը սրաշենցիներին
Սահմանազատում պետք է անենք․ Փաշինյանը` Շիկահողի բնակիչներին
«Պուտինը չի մերժում Ուկրաինայի հետ բանակցությունների հնարավորությունը». Պեսկով
Մոտիկից մի հատ բարևենք, է՜. Փաշինյանը Ներքին Հանդում հանդիպեց գյուղացիների հետ
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու վայրեր
Հիմնանորոգվում է Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը
Մեզ թուրքացնում են, բայց՝ ինչպե՞ս
20:45
Հռոմի պապը մեկնաբանել է Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով համաժողովը
Հաջորդ կանգառը Սրաշենում էր․ Փաշինյան
Ուխտագնացներից մեկը ընկել և վնասել է ոտքը
Շիկահողում բնակիչների ջերմ ընդունելությանը հաջորդեց անկեղծ զրույցը․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը ներկայացվել է Գյումրիում
Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին
ՀՀ ԱԽ քարտուղարը և ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են երկկողմ համագործակցությունն անվտանգության ոլորտում
19:00
Թաիլանդում մեկնարկել է Սենատի ընտրությունների երկրորդ փուլը՝ ավելի քան 23 հազար թեկնածուների մասնակցությամբ
Պաղեստինի Կարմիր մահիկը Իսրայելին մեղադրել է իր աշխատակիցների ձերբակալման մեջ
Ալբերտ Լորիկյանն իր ծննդավայրում կահույքի յուրօրինակ տեսականի է արտադրում․ Կառավարության տեսանյութը

Թեհրանից առաջ եւ հետո. ի՞նչ օրակարգով է Հայաստան ժամանել ամերիկացի բանակցողը

Հայաստանում է Կովկասի հարցերի ԱՄՆ գլխավոր բանակցող Լուիս Լ Բոնոն, որը Երեւանում հանդիպել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ԱԽ քարտուղար Գրիգորյանի հետ, քննարկելով Հայաստան-Ադրբեջան գործընթացը: Ամերիկացի դիվանագետի այցն ուշագրավ է առաջին հերթին նրանով, որ տեղի է ունենում ԱՄն կենտրոնական հետախուզական վարչության պետի տեղակալ Քոհենի այցից անմիջապես հետո: Քոհենը Երեւանում էր մայիսի 21-ին եւ կառավարության տարածած հաղորդագրության համաձայն, նա հանդիպել է Նիկոլ Փաշինյանին: Ի՞նչ են խոսել, հաղորդագրությունը լռում է: Քոհենի այցի մասին ընդհանրապես լռում է ամերիկյան կողմը: ԱՄՆ պաշտոնական աղբյուրները չեն իրազեկել նրա այցելության եւ հանդիպումների մասին:

Պարզ չէ նաեւ, թե արդյո՞ք այդ այցը եղել է ռեգիոնալ, թե՞ միայն Հայաստան: 2022 թվականի հուլիսին Հայաստան էր եկել Քոհենի ղեկավարը՝ ԿՀՎ պետ Ուիլյան Բերնսը, որի այցը ռեգիոնալ էր, սակայն Թբիլիսի եւ Բաքու այցելությունների վերաբերյալ չի եղել որեւէ հանրայնացում, իսկ Երեւանի առումով Հայաստանի կառավարությունը պնդել է առնվազն չոր իրազեկման տարբերակի վրա: Նու՞յնն է եղել այս պարագայում, թե՞ այցը եղել է միայն Հայաստան: Սա ամենեւին երկրորդական դետալ չէ, որովհետեւ զգալիորեն կնախանշի, թե ինչպիսին կարող էին լինել շեշտադրումները: Բոլոր դեպքերում, ամերիկացի բարձրաստիճան հետախույզի այցից հետո այցելում է Կովկասի հարցերով զբաղվող գլխավոր դիվանագետը, անմիջապես հարց առաջացնելով՝ արդյո՞ք հետախույզ Քոհենը այսպես ասած նախապատրաստել է նրա այցը, որոշակի մտքեր փոխանակելով Երեւանի հետ:

Եվ արդյո՞ք Լ Բոնոյի այցը լինելու է ռեգիոնալ, թե՞ ինչպես նախորդ երկու այցերը՝ նա կլինի միայն Երեւանում: Այստեղ ի դեպ հարկ է նկատել, որ մի քանի օր առաջ Վաշինգտոնում էր Ալիեւի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի պատասխանատու Հիքմեթ Հաջիեւը: Չի բացառվում, որ Լ Բոնոյի հայաստանյան այցը «կառուցված» է այն բանակցությունների բովանդակության վրա, որ Վաշինգտոնում եղել են Հաջիեւի այցի ընթացքում: Հավանական է, որ Նահանգները պարզապես ձգտում է հակակշռել մայիսի 10-ին եւ 11-ին Ալմաթիում տեղի ունեցած գործընթացը, երբ Ղազախստանի միջնորդությամբ հանդիպեցին արտաքին գործերի նախարարներ Միրզոյանն ու Բայրամովը: Այդ հանդիպումը ողջունել են Մոսկվան, հետո՝ Փարիզը:

Վաշինգտոնը  վերաբերել է շատ զուսպ: ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան հայտարարեց, թե Ալմաթիում քննարկումները եղել են Մոսկվա, Երեւան, Բաքու եռակողմ բարձր մակարդակի պայմանավորվածությունների հունով: Բոնոն եկել է հունը փոխելու՞ գործով, վերադարձնելու համար այն դեպի վաշինգտոնյան քննարկումներ, որ տեղի ունեցան արտգործնախարարների միջեւ 2023 թվականի մայիսին եւ հունիսին: Թե՞ ԱՄՆ համար դրանք մարտավարական հարցեր են եւ գլխավոր խնդիրը ռազմավարականն է՝ հաղորդուղիների ապաշրջափակում եւ Միջին միջանցքի ստեղծում, որի տրամաբանության եւ սցենարների մասին հարցադրումները ըստ էության բոլորի մոտ են արդիրականացել՝ Իրանի նախագահ Ռեյիսիի ողբերգական մահից հետո:

Այդ առնչությամբ, նախօրեին հիշատակի արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան մեկնած Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել էր, որ Ռեյիսիի համար Հայաստանի սահմաններին առնչվող հարցերը շատ զգայուն էին եւ Իրանը պետք է պահի իր շահերը այդ առումով: Միաժամանակ նա խոսել էր, որ հայ-իրանական հարաբերությունն ունի հակառակորդներ: Փաստացի ստացվում է, որ Թեհրան մեկնելուց նախօրեին Նիկոլ Փաշինյանը Երեւանում հանդիպել է ԱՄՆ բարձրաստիճան հետախույզին, իսկ Թեհրանից վերադառնալու հաջորդ օրը Երեւանում է ԱՄՆ Կովկասի հարցերի գլխավոր դիվանագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում