![](https://www.1in.am/assets/uploads/2024/05/60-805.jpg)
«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով կազմակերպված ուժեղացված ծառայության արդյունքում` ժամը 11:00-ի դրությամբ, ՆԳՆ ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 12 տրանսպորտային միջոց, որոնց ղեկին եղել են անչափահասներ:
Այս մասին հայտնում են Ոստիկանությունից, նշելով, որ ժամը 11.00-ի դրությամբ անչափահասների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար և միջադեպեր չեն արձանագրվել։