«Լիվերպուլ»-ի խորվաթ պաշտպան Դեյան Լովրենը մեկնաբանել է թիմի հարձակվող Մարիո Բալոտելիի ցուցադրած խաղը: Հիշեցնենք` «Սուոնսի»-ի դեմ խաղում իտալացին գոլ է հեղինակել և օգնել իր թիմին հաղթանակ տանել:
«Կարծում եմ` թեթևություն զգացինք յուրաքանչյուրս: Ես վստահ էի, որ վաղ թե ուշ Մարիոն գոլ կհեղինակի:
Հավատում էինք Բալոտելիին: Նա ջանասիրաբար մարզվում է և կարծում եմ, որ դեռ կգա նրա ժամանակը»,- Sky Sports-ը մեջբերում է Լովրենի խոսքերը: