Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի լեգենդ Պոլ Սկոուլզը բացատրել է, թե ինչու Լոնդոնի «Արսենալ»-ը չի կարողանում նվաճել Անգլիայի Պրեմիեր լիգայի գավաթը, տեղեկացնում է Hereisthecity.com-ը:
«Ժամանակին «Արսենալ»-ն առաջատարներ ուներ, օրինակ Պատրիկ Վիերան: Այն ժամանակ «զինագործներ»-ը ոչնչից չէին վախենում:
Այդպիսի ֆուտբոլիստների բացակայությունը մեծ խոչընդոտ է «Արսենալ»-ի համար: Ահա թե ինչու է «Արսենալ»-ն այսքան ժամանակ մնացել առանց ԱՊԼ-ի գավաթի»,- հայտարարել է Սկոուլզը: