Իտալական «Միլան»-ի իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորեսը չի պատրաստվում տեղափոխվել Գերմանիա, տեղեկացնում է Sky Italia-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Շալկե 04»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատեոն:
Բացի այդ, գերմանական ակումբը նույնպես չի ցանկանում գնել Տորեսի տրանսֆերային իրավունքները:
Հավելենք, որ Տորեսը վարձավճարով հանդես է գալիս «Միլան»-ի կազմում, մասնակցել է Իտալիայի ընթացիկ առաջնության հինգ հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ: