Իտալական «Ինտեր»-ի նախկին սեփականատեր Մասիմո Մորատին հեռանում է ակումբից: Այս մասին հայտնում է Football Italia-ն:
Մորատին հրաժարվել է ակումբի պատվավոր նախագահի կոչումից, որը նա կրում էր վերջին ժամանակներում: Նրա հետ «Ինտեր»-ից հեռացել են նաև Անջելոմարիո Մորատին, Ռինալդո Գելֆին և Ալբերտո Մանցոնետոն: Մորատին իտալական ակումբը ղեկավարում էր մոտ 20 տարի:
Նշենք, որ այս տեղեկությունը «Ինտեր»-ի կողմից դեռ պաշտոնապես չի հայտարարվել: