Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ալվարո Արբելոան կարող է համալրել իտալական «Նապոլի»-ի շարքերը, տեղեկացնում է Corriere dello Sport-ը:
Ըստ աղբյուրի` «Աձուրիներ»-ի իսպանացի գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ անհրաժեշտ է լինելու եզրային պաշտպան, քանի որ թիմից ժամանակավոր հեռանալու է Ֆաուզի Գուալաման, ով պատրաստվում է մասնակցել Աֆրիկայի ազգերի գավաթին:
Հավելենք, որ այժմ «Նապոլի»-ն զբաղեցնում է Իտալիայի առաջնության աղյուսակի 7-րդ հորիզոնականը: