Մյունխենի «Բավարիա»-ի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն հայտարարել է, որ թիմի ղեկավարությունը մտադիր է քննարկել Դորմտունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսի հնարավոր տրանսֆերը, տեղեկացնում է Kicker.de-ն:
«Մյունխենի «Բավարիա»-ն մտադիր է քննարկել Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսի հնարավոր տրանսֆերը: Սակայն դա կլինի փակ դռների ներքո: Վերջնական որոշումը կկայացնի անձամբ ֆուտբոլիստը»,- հայտարարել է Ռումենիգեն:
Հիշեցնենք, որ Մարկո Ռոյսը Գերմանիայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է երեք հանդիպման, դարձել գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: