«Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը բարեգործական ակցիայի է մասնակցել՝ կազմակերպելով վարպետության դասեր հաշմանդամ երեխաների համար:
Daily Mail-ի փոխանցմամբ՝ 36-ամյա ֆուտբոլիստը հնարքներ է ցուցադրել՝ հաշմանդամի սայլակին նստած:
«Ինձ համար մեծ պատիվ է դառնալ այս ակցիայի մի մասը: Երեխաների դեմքերի ժպիտը նմանատիպ միջոցառման կարևորության լավագույն վկայությունն է»,- հայտարարել է կիսապաշտպանը: