Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին «Էյբար»-ի դեմ տարած հաղթանակից հետո հույս է հայտնել, որ իր թիմը երեք միավոր կվաստակի Մադրիդի «Ռեալ»-ի դեմ խաղում, տեղեկացնում է Tutto Mercato-ն:
– Մեզ ժամանակ էր հարկավոր, որպեսզի կարողանայինք բացել հաշիվը: Գոլ խփելուց հետո թիմն ավելի հանգիստ խաղ ցուցադրեց:
Հիանալի հանդիպում անցկացրինք և կարողացանք անառիկ պահել մեր դարպասը:
Պարտավոր ենք հաղթանակ տոնել Մադրիդի «Ռեալ»-ի դեմ խաղում: Այլ տարբերակ լինել չի կարող,- հայտարարել է Չավին: