Friday, 10 05 2024
17:30
«Ավրորա» մրցանակին է արժանացել կոնգոյացի բժիշկ և իրավապաշտպան Դենիս Մուկվեգեն
Կապան-Նորաշենիկ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը
ՀԱՄԱՍ-ը 12 շաբաթյա զինադադար է պահանջել
Հայաստանը կառուցողականորեն ներգրավված է խաղաղության գործընթացում․ Միրզոյանը՝ Բայրամովի հետ հանդիպմանը
Ալիևը մի ձեռքով «հարգում է» ֆաշիզմի դեմ հաղթանակը, մյուսով ոչնչացնում այդ հաղթանակին նվիրված հուշարձանները
Շուտով ՊՆ-ն ավտոմատ համակարգ կունենա և բոլորի տեղը կիմանա․ Անդրանիկ Քոչարյան
16:45
Ուկրաինան կարող է մոբիլիզացնել 10-20 հազար բանտարկյալի
«Մենք չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ». ԱԳ նախարար
Ծեծկռտուք Տիգրան Մեծի պողոտայում
16:30
Ռուսները փորձում են նոր տարածքներ գրավել
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսն ընկել է գետը․ կա 3 զոհ
ՔՊ պատգամավոր Բաքոյանը ժխտեց Գալստանյանի երեկվա հայտարարությունը իրենց միանալու մասին
Հոգևորականի հագուստով քաղաքական գործընթացներ է գեներացնում, ինչն անթույլատրելի է
Անդրեասյանն Իսպանիայում ներկայացրել է հայկական կինոոլորտի օրենսդրական փոփոխությունները
Ուժի մեջ է մտնում «ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը
Նիկոլ Փաշինյանի «ստեփանակերտյան փորձությունը»
15:55
Զելենսկու չստացված մահափորձը. ազատվել է Պետական ​​անվտանգության վարչության ղեկավարը
ՊՆ փոխնախարարը ներկայացնում է զորակոչի և հավաքների ծանուցման նոր եղանակը
«Կարող ենք ապաշրջափակել բոլոր տրանսպորտային հաղորդակցությունները տարածաշրջանում». Միրզոյան
Երկու ցուցարարի մոտ սառը զենք է հայտնաբերվել
Հայ-ադրբեջանական բանակցությունները Ալմաթիում երկու օր կտևեն
Գազի բալոններով բեռնված մեքենան կողաշրջվել է
Ոչ մի լումա չես վճարում բյուջե և հետո փորձում փրկել պետությունը․ որքանով է սա բարոյական
ՀՀ նախագահը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասսի հետ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ղեկավարած պատվիրակություններն Ալմաթիում հանդիպում են անցկացնում
15:30
Mutuari, Lolik և SilkSwap. նոր DeFi նախագծերի ներկայացումը ftNFT Phygital Space-ում
15:24
«ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն մասնակցել է «Career City Fest 2K24» լավագույն գործատուների փառատոնին
Նրանք ակնհայտորեն երկիրը տանում են «երեվանսկայա գուբերնիա»
15:10
Իրանում անցկացվում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը
Իշխանափոխության իրավունքի «մահակի երկու ծայրը»

2018-ին ընդդիմությունը պետք է ոչ թե ավտոբուսներին ապավինի, այլ ժողովրդի գիտակցությանը․ Գալուստ Սահակյան

«Առաջին լրատվական»-ի և «Ա1+»-ի հարցերին պատասխանում է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

Պարոն Սահակյան, ինչպե՞ս եք գնահատում ոչ իշխանական եռյակի՝ հոկտեմբերի 10-ի հանրահավաքը և հոկտեմբերի 24-ի հանրահավաքից չունե՞ք մտահոգություն, քանի որ այն, եռյակի ներկայացմամբ, որոշիչ է լինելու:

– Հանրահավաքում տարբեր քաղաքական ուժեր տարբեր մեկնություններ էին անում և տարբեր ուղղություններ որդեգրոմ:

Չե՞ք պատրաստվում քննարկումների նստել եռյակի հետ: Ճիշտ է, նրանք հայտարարել են, որ իշխանություններին առաջարկություններ չունեն, չունեն նաև ակնկալիքներ, բայց չեն բացառում, որ եթե առաջարկություններ անեք՝ քննարկեն:

– Իրենք այդ մասին են խոսում՝ իրենց մեծարելով, որովհետև իրենց կողմից այդ հարցում որևէ քաղաքական տագնապ կամ խնդիր, որևիցե կողմնորոշում ընդգծված ձևով չի արտահայտվել, և ես չեմ էլ տեսնում, որ քաղաքական որևէ պայման կա: Միտինգը քաղաքական գործունեություն է, բայց դա չի նշանակում, որ եթե կարողանաս որոշակի քանակով ժողովուրդ հավաքել, պիտի գաս ու ինձ հետ բանակցես: Կարծում եմ, որ նման խնդիր չկա:

Մտահոգություն չունե՞ք հետագա զարգացումներից՝ հատկապես, որ ոչ իշխանական ուժերի հանրահավաքին եկել էին բավականին մեծ թվով մարդիկ, ովքեր նույնպես փոփոխություններ և իշխանափոխություն էին պահանջում:

– Մենք ամեն ինչ արել էինք, որ որևէ խոչընդոտ չլինի, և այդ պայմաններում կարծում եմ՝ երևի չորս-հինգ անգամ ավելի զանգված կհավաքվեր, եթե մտածեինք, թե այն հարցերը, որոնք առաջարկում էր քառյակը, իրոք ժողովրդին ոտքի պիտի հաներ:

Այնտեղ հավաքված ժողովուրդը նույնպես իշխանափոխություն էր պահանջում:

– Ես չհասկացա, որ ժողովուրդն է պահանջում, առանձին քաղաքական ուժերն են իշխանափոխություն պահանջում:

Ժողովուրդն ակտիվորեն արձագանքում էր:

– Ցանկացած մարդ կարող է ասել իշխանափոխություն, բայց պիտի հաշվի առնի և ռեզերվները, և քաղաքական պայմանները, և եղած իրավիճակը:

Բայց նրանք ունեն այդ ռեզերվներն էլ, քաղաքական պայմաններն էլ:

– Ես չեմ կարծում, որ ունեն:

Ունեն ֆինանսական հնարավորություններ, իսկ ժողովուրդն էլ նրանց կոչով հավաքվում է հանրահավաքներին ու իշխանափոխություն պահանջում: Իշխանափոխություն իրականացնելու համար դա բավականին լուրջ ռեզերվ է: Կան նաև իշխանություններին ուղղված 12 պահանջներ:

– Եթե հարց ուղղեիք՝ ինչպես ես, այնպես էլ միտինգի մասնակիցներից որևէ մեկն այդ 12 պահանջներից չէր ասի: Այդ 12 պահանջների մեջ իշխանափոխություն հաստատ չկար:

Կարծես թե իշխանափոխության անուղղակի պահանջ կար, որը վերաբերում էր ընտրություններից հետո ընտրողների ցուցակի հրապարակմանը:

– Եթե ժամանակից շուտ իշխանության ձգտողներ կան, ուրեմն կլինեն նաև իշխանափոխության կոչեր: Բայց դա չի նշանակում, որ դա իրավաբանական այն սանդղակն է, որ հենց առաջարկեցին, իշխանությունները դրանով պետք է փոխվեն: Այն հզորությունները, որոնց տիրապետում է ընդդիմությունը, և այն քաղաքական գործընթացները, որոնք Հայաստանում են կատարվում, իրար հակակշռում են:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում