Շարունակում են տեղեկություններ շրջանառվել, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո իսպանացի ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն ավարտելու է ելույթները «Ֆերարի»-ում, իսկ նրան փոխարինելու է «Ռեդ Բուլ»-ի գերամանցի պիլոտ, աշխարհի քառակի չեմպիո Սեբաստիան Ֆետելը:
Սեպտեմբերի 24-ին Ալոնսոն Սինգապուրի Գրան-պրիից հետո հանդիպել է «Ֆերարի»-ի ղեկավար Մարկո Մատիաչիի հետ: Այս մասին տեղեկացնում է Motorsport Magazine-ը:
Զրույցի հենց սկզբից Մատիաչին Ալոնսոյին հայտնել է նրա հետ համագործակցության խզման մտադրության մասին: Խոսակցությունն ավարտվել է լարված մթնոլորտում: Հեռանալիս Ալոնսոն «Ֆերարի»-ի ղեկավարին շան որդի է անվանել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Ֆետելի տարեկան աշատավարձը «Ֆերարի»-ում կազմելու է 50 մլն եվրո: