Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հրապարակել է Պորտուգալիայի և Հայաստանի ազգային հավաքականների դեմ կայանալիք ընկերական խաղերի կազմը:
Ֆրանսիա – Պորտուգալիա խաղը կկայանա հոկտեմբերի 11-ին, իսկ Հայաստան – Ֆրանսիա հանդիպումը՝ հոկտեմբերի 14-ին: Այսպիսով՝ Ֆրանսիայի ազգային թիմի կազմը հետևյալն է՝
Դարպասապահներ՝ Մանդանդա («Օլիմպիկ Մ.»), Լյորիս («Տոտենհեմ»), Ռյուֆետե («Սենտ-Էտյեն»)
Պաշտպաններ՝ Կոսիելնի («Արսենալ»), Դին (ՊՍԺ), Էվրա («Յուվենթուս»), Մանգալա, Սանյա (երկուսն էլ «Մանչեսթեր Սիթի»), Մատյե («Բարսելոնա»), Վարան («Ռեալ»), Ժալե («Լիոն»)
Կիսապաշտպաններ՝ Կաբայ, Մատյուիդի (երկուսն էլ ՊՍԺ), Պոգբա («Յուվենթուս»), Շնայդերլին («Սաութհեմփթոն»), Սիսոկո, Կաբելյա («Նյուքասլ»), Գրիզման («Ատլետիկո»), Վալբուենա («Դինամո Մ.»)
Հարձակվողներ՝ Բենզեմա («Ռեալ»), Ժինյակ («Օլիմպիկ Մ.»), Ռեմի («Չելսի»), Պայե («Օլիմպիկ Մ.»)